Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշը նվազել է

Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշը նվազել է
02.06.2015 | 12:05

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատանում են սոցհարցումների տվյալները։ Վերջին հարցումների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության վարկանիշը նվազել է։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական Gezici վերլուծական ընկերության սոցհարցումների տվյալներով` նախորդ խորհրդարանական ընտրություններում 49,9 տոկոս ստացած իշխող կուսակցության վարկանիշն իջել է 38,2 տոկոսի։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ձայն տալ ցանկացողները կազմել են հարցվածների 30,1, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությանը՝ 17,1 տոկոսը։
Հարցումների արդյունքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը հաղթահարում է 10- տոկոսանոց շեմը և մտնում է խորհրդարան։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ